Блог О пользователеhaynix

Регистрация

Календарь

  Июнь 2011  
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

Մարտիրոայան Հովհաննեսի բլոգը

 
Հարգելի' այցելու, բլոգում կզետղվեն իրարից տարբեր երկու կատեգորիաների նյութեր. Հայասանի և PHP ծրագրավորման լեզվի վերաբերյալ:
 

Թուրքատյացությամբ հայրենասիրություն չեն կառուցում




Նախ ասեմ, որ թուրքասեր չեմ, ատում եմ այդ ջարդարար ազգն իր պետությամբ.
Խնդիրն այստեղ թուրքերին սիրել-չսիրելու մեջ չի՝ այլ առողջ հայրենասիրության։ Հայրենասիրության, որին խառնված չէ նացիոնալիզմի թույնը, ազգային բացառիկության մասին հեքիաթներով։ Հայրենասիրություն որի
հիմքը դեպի թուրքերն ունեցած բացասական վերաբերմունքը չէ այլ սերը դեպի հայրենիքը, սեփական ազգն ու մշակույթը, պետականությունն ու պատմությունը ինչպես որ կա, իր պանծալի ու ամոթաբեր էջերով։

Նշեմ նաև, որ թուրքերի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքս ոչ մի կապ չունի ազգայնականության հետ, դա ատելութուն է ծնված բոլորիս քաջ հայտնի և իրկան պատճառներից։ Այո՛ թուրքատյացությունը հայրենասիրությանս մասն է կազմում, բայց-ոչ նրա հիմքը կամ անկյունաքարը։

Համացանցում և երբմն էլ մամուլի ու հայրենասիրական գրականույթյան էջերում ոմանք փորձում են հայ ազգի կերպարն ու արժանիքները բարձրացնել ի հաշիվ մեր երկու (ոչ բարով) հարևանների։ Ավազակին առավոտից երեկո ավազակ բղավելով օրինապահ չենք դառնա։ Բավական է ամեն մի անպատեհ առիթից օգտվելով նրանց
վաչկատուններ ու կեղծ ազգ անվանել, մենք դրանից չենք քաղաքակրթվի, մեր արդունաբերությունն ու գիտութունը դրանից չի զարգանա մեր շատ ու շատ պաշտոնյաների խակ ու անպտուղ գլուխները չեն հասունանա։ Այդ ոչ հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող ազգին ատելով չէ, որ պիտի սիրենք մեզ։ Նրանց պատմության կեղծարարության դեմ պետք է պայքարել պատմույթյամբ։ Իսկ պատմույունը գիտություն է և աղմուկ աղաղակ չի սիրում ։ Հաճախ կարդում ենք, թե ադրբեջանցի ազգ գոյութուն չունի, նրանք կովկասյան թաթարներ են, կրոնափոխ աղվաններ ու էլի էլի …. ։ Հարգելինե՛րս համաձան եմ, նրանք ռուսական կայրության կովկասյան թաթարներ էին բայց այօր՝ադրբեջանցիներ։ Եթե միլիոնավոր մարդիկ իրենց համարում են ինչ-որ ազգության ներկայացուցիչ և ինչ-որ լեզու, ալթայական կամ ցանկացած այլ, համարում են իրենց ազգային լեզուն ուրեմն այդպիսի ազգ կա և գոյութուն ունի. ինչ մշակույթ է ունեցել, ինչ պատմական ուղի է անցել դա որիշ հարց է։ Մեր խնդիրը ադրբեջանցի ազգը բացառելը չե, հայ ազգին օգտակար լինելու փոխարեն թուրքերին հայհոյելը չի։ Մեր խնդիրը ազգապահպանումն է, Սփյուռքի ուծացման դեմ պայքարը, հոգեպես և մարմնապես առողջ սերունդ դաստիարակելը, սեփական պատմությունը իմանալն ու դասեր քաղելն է։
Թշնամուն ատելով չէ, որ պիտի սիրենք մեր ազգը։ Այլ մեր ազգը սիրելով պիտի նրան հակահարված տանք։


Հարազատ եղբայրս Մոսկվայում մասնկացելով եղեռնին նվիրված ցույց-երթին սոցիալական կայքերից մեկում
տղադրել էր լուսանկար որտեղ, ընկերներով պահել էին մի պլակատ «Я люблю армян туркери маман» տողերով։
Իհարկե՝ հանցանք չեին գործել, սակայն դա պայքարի ձև ու եղանակ չի։ Այդ պլակատը բռնողներից ոմանք հնարավոր
է տանը հայրեն չեն էլ խոսում, վաղն իրենց զավակներին Անդրանիկի ու Արամի փոխարեն Վոլոդյա անվանեն կամ ցեղասպանության մասին համարյա ոչինչ չիմանան ։ Չեմ ուզում ոչ-ոքի մեղադրել. այդպիսի միջոցառումներին մասնկացելը
արդեն ինչ-որ բան է, հայրենասիրության մի փոքրիկ դրսևորում , բայց կրկնում եմ դա պայքարի ճիշտ տարբերկ չի։
Մոսկվայի փողոցներում «թուրքերի մամանով» ու «ադրբեջանցիների պապանով» հեռու չենք գնա։ Թուրքերի մաման պիտի Էրզրումի, Սարիղամիշի կամ Կարսի տակ լացացնեինք, որ Սարդարապատ չհասնեին(սա ուրիշ թեմա է)։

Թուրքերին ատելուց առաջ եկեք սիրենք մեր ազգը, ծառայենք նրան ու հայեցի դաստիարակենք մեր զավակներին ։